Խորապես սգում ենք երկար տարիների մեր գործընկեր, քաղաքական վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ վաղաժամ մահը և վշտակցում հանգուցյալի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...